Զեննէ Պօղոս

Զեննէ Պօղոս
Ծնած է 1746[1][2]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս[1][2]
Մահացած է 1826[1][2]
Մահուան վայր Կոստանդնուպոլիս[1][2]
Ազգութիւն Հայ[1]
Մասնագիտութիւն երաժիշտ, երաժշտության ուսուցիչ

Զեննէ Պօղոս (1746[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - 1826[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ երաժիշտ։

Կենսագրական գիծեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Կ. Պոլիս, Ներսէս Վարժապետեանի պապն է։ Քնքուշ ձայն ունենալու համար կոչուած է Զեննէ։

Երիտասարդ ժամանակ եղած է աղա Պօղոս ամիրայի տան վարժապետը։ Կ. Պոլսոյ Զինճիրլի խանին մէջ դասարան մը բանալով՝ երաժշտութիւն սորվեցուցած է ամիրաներու որդիներուն։

Հանդիսացած է ժամանակի ամենաուսեալ դէմքերէն մէկը, քաջածանօթ յունական եւ լատինական երաժշտութեան։ Գիտէր յունարէն, լատիներէն, ֆրանսերէն, թրքերէն։ Եղած է նաեւ երգահան. գրած եւ մշակած է հոգեւոր երգեր, որոնցմէ յայտնի է «Լոյս Զուարթ» երգը։

Անոր աշակերտած է շարք մը երաժշտագէտներ, ինչպէս՝ Համբարձում Լիմոնճեանը[3]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 — հատոր 3. — է. 685–686.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 398.
  3. Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, Ա․ հատոր։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ 330։