Աստրախան

Բնակավայր
Աստրախան
ռուս.՝ Астрахань
Դրօշակ Զինանշան

Երկիր  Ռուսիա[1]
Ներքին բաժանում Leninsky District?, Kirovsky City District?, Sovetsky City District? եւ Trusovsky district?
Քաղաքապետ Ալենա Կուպանովա[2] եւ Օլեկ Փոլումորտվինով
Հիմնադրուած է՝ 1558
Տարածութիւն 209 քմ²
ԲԾՄ −25 մեթր
Բնակչութիւն 504 141 մարդ (2009)[3],
520 339 մարդ (2010)[4],
520 399 մարդ (2011)[3],
525 387 մարդ (2012)[5],
527 345 մարդ (2013)[6],
530 863 մարդ (2014)[7],
532 699 մարդ (2015)[8],
531 719 մարդ (2016)[9],
532 504 մարդ (2017)[10],
533 925 մարդ (2018)[11],
534 241 մարդ (2019)[12],
529 793 մարդ (2020)[13],
475 629 մարդ (2021)[14]
Կը գտնուի ափին Վոլկա
Ժամային գօտի UTC+4։00, UTC+3։00, Մոսկուայի ժամ[15] եւ Սամարայի ժամ[15]
Հեռախօսային ցուցանիշ 8512 (851)
Փոստային ցուցանիշ 414000–414999
Պարգեւներ Հոկտեմբերեան Յեղափոխութեան շքանշան
Պաշտօնական կայքէջ astrgorod.ru(ռուս.)

Աստրախան (ռուս.՝ Астрахань), քաղաք Ռուսաստանի մէջ, Աստրախանի մարզի վարչական կեդրոնը, գետային եւ ծովային նաւահանգիստ, երկաթուղային հանգոյց։ Կը գտնուի Վոլկայի տելթայի վերին մասին մէջ։ Բնակչութիւնը՝ 504 141 մարդ (2009)[3],
520 339 մարդ (2010)[4],
520 399 մարդ (2011)[3],
525 387 մարդ (2012)[5],
527 345 մարդ (2013)[6],
530 863 մարդ (2014)[7],
532 699 մարդ (2015)[8],
531 719 մարդ (2016)[9],
532 504 մարդ (2017)[10],
533 925 մարդ (2018)[11],
534 241 մարդ (2019)[12],
529 793 մարդ (2020)[13],
475 629 մարդ (2021)[14]։

Աստրախանը Վոլկա-կասպիական աւազանի ձկնորսութեան խոշորագոյն բազան եւ ձկնավերամշակման արդիւնաբերութեան կեդրոնն է։ Աստրախանի մէջ կան միսի հաստատութիւն, կաթնամթերքներու եւ կաշիի, հրուշակեղէնի, մորթի-մուշտակեղէնի գործարաններ, ձկնարդիւնաբերութեան ու գետային փոխադրութեան սպասարկող նաւաշինարարական, նաւանորոգման, մեքանիկական ձեռնարկութիւններ, ջերմաքարշերու նորոգման, ցանցագործական գործարաններ, փայտամշակման ու քիմիական արդիւնաբերութեան ձեռնարկութիւններ։

Աստրախանը ծովային եւ գետային նաւերու փոխադրաբեռնումի կայան է (նաւթ, ձկնեղէն, անտառանիւթ, կերակուրի աղ, հացահատիկ): Աստրախանի մեքենաշինութիւնն իր արտադրանքով գլխաւորապէս կը սպասարկէ ձկնարդիւնաբերութեան ձեռնարկութիւններուն եւ փոխադրութեան։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աստրախան

Աստրախանը (որպէս Հաճի Թարխան) կը յիշատակուի XIII դարէն, իբրեւ թաթարական քաղաք Ոսկէ Յորդայի պետութեան մէջ։ Գտնուած է Վոլգայի աջ ափին, ցամաքային եւ ջրային առեւտրական ուղիներու խաչմերուկին մէջ, այժմեան Աստրախանէն (հիմնուած 1558-ին) մօտ 12 քմ. է հեռու, խազարական Իթիլ քաղաքի տեղը։ 1459–1556-ին Աստրախանի թաթարական խանութի կեդրոն էր։ Աստրախանին մէջ կ'ապրէին թաթարներ, պարսիկներ, հայեր, հրեաներ եւ այլն։ 1556-ին Իւան IV գրաւած է Աստրախանը եւ դարձուցած՝ ռուսական պետութեան սահմանային բերդ։ XVI - XIX դդ. Ռուսաստանի եւ Արեւելքի երկիրներուն միջեւ կատարուող առեւտուրի հիմնական կեդրոն էր։

Հայկական գաղթօճախ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աստրախանի հայ գաղութը ձեւաւորուած է XVII դ. սկիզբը։ Ռուսաստան եկած հայ գաղթականները 1625-ին հանգրուանած են Աստրախանի մէջ, հիմնած՝ հայկական իջեւանատունը։ Պետրոս I եւ իր յաջորդները, առեւտուրին եւ արհեստներուն զարկ տալու նպատակով, հայերուն արտօնագրերով հրաւիրած են Աստրախան։ Հայ վաճառականութիւնը խոշոր դեր ունեցած է ռուս-իրանական եւ յատկապէս, Ռուսաստանի վրայով կատարուող տարանցիկ առեւտուրին մէջ, ուր իր առեւտրական գործարքներու տեսակարար կշիռը կազմած է 50%-ից աւելին։

XVIII դ. Աստրախանը մետաքսի եւ բամպակի արդիւնաբերութեան համառուսական նշանակութիւն ունեցող կեդրրոն էր։ Ջուլհակային ձեռնարկութիւններու 90% կը պատկանէր հայ ձեռնարկատէրերուն։ XVII դ. սկիզբը հայերու թիւը եղած է մօտ 200, XVIII դ. սկիզբը՝ մօտ 5000, XIX դ. վերջը՝ մօտ 7500, 1911-ին՝ մօտ 10000 մարդ։ Անոնց ճնշող մեծամասնութիւնը բանուորներ ու արհեստաւորներ էին։ Հայերը պաշտօնապէս ազատած են հարկերէն, օգտուած առեւտրա-արդիւնաբերական գործունէութենէն, դաւանանքի ազատութեան եւ ներքին կեանքի տնօրինման արտօնութիւններէն։

1746-ին իրենք կրցած են նոյնիսկ ստեղծել հայկական դատարան (Ռատհաուզ) եւ ղեկավարել սեփական օրէնսգրքով: XIX դ. սկիզբէն, երբ Աստրախանը կորսնցուց իր նախկին տնտեսական կարեւոր դերը, ռուսական պետութիւնը հայերու արտօնութիւնները հետզհետէ սահմանափակեց, այնուհետեւ վերցուց։

Աստրախանը եղած է Ռուսաստանի հայկական թեմական կենդոններէն՝ իր թեմակալ եպիսկոպոսով կամ արքեպիսկոպոսով։ Հայերն ունեցած են չորս եկեղեցի՝ Ս. Աստուածածին, Ս. Պօղոս-Պետրոս, Ս. Կատարինէ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ:

1795-ին արքեպիսկոպոս Յովսէփ Արղութեանը Աստրախանի մէջ հիմնած է հայկական տպարան։ XIX դ. սկիզբը հիմնադրուած հայկական դպրոցները, մասնաւոր անձերու ու եկեղեցւոյ միջոցներով գոյատեւած են մինչեւ XX դ. 20-ական թ.: Անոնցմէ նշանաւոր են Աղապապեան դպրոցը (1810), Աստրախանի հոգեւոր ուսումնարանը (1817, ուսուցչութիւն ըրած են Գ. Պատկանեանը եւ Գ. Խուբեանը), հայոց թեմական (1838), հայկական ծխական (1851), հայոց իգական (1870) եւ այլ դպրոցները։ Աստրախանի մէջ հրատարակուած են «Արեւելեան ծանուցմունք» (1816), «Լրաբեր» (1908-09), «Մեր կեանքը» (1910-12), «Կարմիր բանուոր» (1919) հայկական լրագիրները: 1918–20-ին Հայկական գործերու կոմիսարիան Աստրախանի բաժանմունքի մշակոյթի բաժնին կից (վարիչ` Հ. Գիւլիքեխեան) գործած է գեղարուեստա-թատերական ստուտիա (ղեկ. Վ. Վարդանեան), իսկ 1925-ին՝ հայկական թատրոն։ Աստրախանի հետ կապուած են XVIII - XIX դդ. հայ հասարակական, քաղաքական եւ մշակութային շարք մը գործիչներու կեանքն ու գործունէութիւնը (Յովսէփ Արղութեան, Եփրեմ ԱՅ Ձորագեղցի, Գաբրիէլ Պատկանեան, Յարութիւն Ալամդարեան, Մարգար Խոջենցի, Նադեժտա Պապայեան):

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Բնակչութիւն
2009 504 141 մարդ [3]
2010 520 339 մարդ [4]
2011 520 399 մարդ [3]
2012 525 387 մարդ [5]
Տարի Բնակչութիւն
2013 527 345 մարդ [6]
2014 530 863 մարդ [7]
2015 532 699 մարդ [8]
2016 531 719 մարդ [9]
Տարի Բնակչութիւն
2017 532 504 մարդ [10]
2018 533 925 մարդ [11]
2019 534 241 մարդ [12]
2020 529 793 մարդ [13]
Տարի Բնակչութիւն
2021 475 629 մարդ [14]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. http://www.gks.ru/free_doc/2016/oktmo/tom3_oktmo.rar
  2. http://astravolga.ru/astraxanskie-deputaty-utverdili-novogo-glavu-goroda/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Оценка численности постоянного населения на 1 января 2009-2014 годов
  4. 4,0 4,1 4,2 «Всероссийская перепись населения 2010 года. 1. Численность и размещение населения Астраханской области» (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-06-ին։ արտագրուած է՝ 2015-05-11 
  5. 5,0 5,1 5,2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-05-16-ին։ արտագրուած է՝ 2014-05-31 
  6. 6,0 6,1 6,2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)» (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-10-12-ին։ արտագրուած է՝ 2013-11-16 
  7. 7,0 7,1 7,2 «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-08-10-ին։ արտագրուած է՝ 2014-08-02 
  8. 8,0 8,1 8,2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года» (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-09-23-ին։ արտագրուած է՝ 2015-08-06 
  9. 9,0 9,1 9,2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года» (ռուսերեն)։ 2018-10-05։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-08-ին։ արտագրուած է՝ 2021-05-15 
  10. 10,0 10,1 10,2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года» (ռուսերեն)։ 2017-07-31։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-07-31-ին։ արտագրուած է՝ 2017-07-31 
  11. 11,0 11,1 11,2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года» (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-07-26-ին։ արտագրուած է՝ 2018-07-25 
  12. 12,0 12,1 12,2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года» (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-02-ին։ արտագրուած է՝ 2019-07-31 
  13. 13,0 13,1 13,2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-17-ին։ արտագրուած է՝ 2020-10-17 
  14. 14,0 14,1 14,2 «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-09-01-ին։ արտագրուած է՝ 2022-09-01 
  15. 15,0 15,1 (unspecified title) — 2016.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։